Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրոպան շտապում է Ուկրաինայի համար գտնել Starlink-ին փոխարինող տարբերակ. Axios

Blog Image

Եվրոպական երկրներն ակտիվացրել են Starlink արբանյակային համակարգին այլընտրանքներ գտնելու ջանքերը՝ SpaceX-ի կողմից Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց հետո․ գրել է ամերիկյան Axios-ը։

Ըստ հրապարակման՝ այս զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացրել թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում։ Սահմանափակումները ժամանակավորապես խաթարել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի աշխատանքը և ի ցույց դրել բանակի կախվածությունը ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող ընկերության որոշումներից։

Այս ֆոնին՝ SpaceX-ի եվրոպական մրցակիցներն ավելի ակտիվորեն են սկսել առաջ մղել իրենց ծառայությունները։ Մասնավորապես, ֆիննական ICEYE և Nokia ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ՝ ստեղծելու արբանյակային կապի անկախ համակարգ, որի առաջին արբանյակները նախատեսվում է արձակել 2028 թվականին։

Բացի այդ, ֆրանսիական Eutelsat ընկերությունն արդեն իսկ ծառայություններ է մատուցում Ուկրաինայում։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժան-Ֆրանսուա Ֆալաշեի խոսքով՝ արբանյակային կապը կարող է օգտագործվել ԱԹՍ-ների գործառնությունների համար։ Այնուամենայնիվ, Starlink-ին փոխարինելը եվրոպացիների համար լուրջ մարտահրավեր կլինի. ներկայումս SpaceX-ն ունի ավելի քան 11 000 գործող արբանյակ, մինչդեռ Eutelsat-ի OneWeb ցանցը բաղկացած է ընդամենը 600-ից մի փոքր ավելի արբանյակից։

Send