Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանը պետք է անհապաղ տարհանվի, այնտեղ կա Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռ, որը բեռնված զենքով․ հայտնել է «Անսար Ալլահ» շարժման (հութիների) խոսնակ Յահյա Սարին։
«Պատճառը Սաուդյան Արաբիայի ռազմական բեռնատար ինքնաթիռի առկայությունն է, որը տեղափոխում է զենք՝ նախատեսված Եմենի ժողովրդին սպանելու համար», — գրել է Սարին X սոցիալական հարթակում։
Նա չի ասել՝ արդյոք հութիները մտադիր են հարձակում գործել օդանավակայանի վրա։
«Անսար Ալլահ»-ը 2015 թվականից վերահսկում է Եմենի մայրաքաղաք Սանան։ Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը տեղակայված է Ադենում։
Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական ուժերին՝ հութիների դեմ պայքարում, այդ թվում՝ ավիահարվածներ հասցնելով շարժման դիրքերին։ Ի պատասխան՝ հութիները ռազմական գործողություններ են իրականացնում՝ թիրախավորելով թագավորության ենթակառուցվածքները։

Русский