Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան քննարկումներ են սկսել ԵՄ-ի և Իսրայելի միջև Ասոցացման համաձայնագրի հնարավոր կասեցման վերաբերյալ

Blog Image

Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան Բրյուսելում քննարկումներ են սկսել Եվրոպական Միության և Իսրայելի միջև Ասոցացման համաձայնագրի հնարավոր կասեցման վերաբերյալ, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։

Ըստ Ալբարեսի՝ խնդիրը ԵՄ-ի հեղինակությունն է և նրա կարողությունը՝ հետևողականորեն պահպանելու ընդհանուր սկզբունքները բոլոր միջազգային իրավիճակներում։ «Եթե ԵՄ-ն այսօր չկարողանա Իսրայելին ասել, որ նրանից ակնկալվում է հարգել մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, կամ պահանջել, որ նա դադարեցնի պատերազմը որպես արտաքին քաղաքականության գործիք օգտագործելը, մենք կկորցնենք հեղինակությունը», - ասել է Ալբարեսը։

«Մենք պետք է նույն բաները ասենք Ռուսաստանին Ուկրաինայի վերաբերյալ, և նույն բաներն ասենք այլ իրավիճակներում», - նշել է նա։

Ալբարեսը հավելել է, որ Եվրամիությունը պետք է ավելի հստակ դիրքորոշում ընդունի Իսրայելի նկատմամբ։ «Սա սխալ ուղի է, և քանի դեռ Իսրայելը շարունակում է անընդհատ, անզիջում պատերազմի ուղով, մենք չենք կարողանա մեր հարաբերությունները կառուցել նույն կերպ», - նշել է նախարարը։

Send