Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Թեհրան-Վաշինգտոն հնարավոր բանակցություններից առաջ հեռախոսազրույց են ունեցել

Blog Image

Իսլամաբադում Թեհրան-Վաշինգտոն հնարավոր բանակցություններից առաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին ու Սերգեյ Լավրովը։

Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումն ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների և Հորմուզի նեղուցի անօրինական շրջափակման վերաբերյալ։

«Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարը պահպանելու և դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա էսկալացիան և զինված բախումների վերսկսումը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լավրովը պատրաստակամություն է հայտնել նպաստել Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխընդունելի համաձայնությունների ձեռքբերմանը։ Իրանական կողմը հաստատել է պատրաստակամությունն անել հնարավորը՝ Հորմուզի նեղուցով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար։ 

Send