ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ գրել է․ «Ասեք Դանիային, որ դուրս հանի նրանց այստեղից՝ ՀԻՄԱ։ Երկու շնակառքերը բավարար չեն։ Միայն ԱՄՆ-ն կարող է դա անել!!!»
Թրամփը «Truth Social»-ի իր էջում կիսվել է «Դանիական հետախուզությունն անցյալ տարի զգուշացրել էր Գրենլանդիայի և Արկտիկայի նկատմամբ Ռուսաստանի և Չինաստանի ռազմական նպատակների մասին» վերտառությամբ հոդվածով՝ դրան կցելով իր վերոնշյալ գրառումը։
Թրամփը բազմիցս կրկնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են «վերցնել» Գրենլանդիան։ Մոսկվան ու Պեկինը հերքել են այս պնդումները։

Русский