Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Գրենլանդիան վաճառքի համար չէ»․ Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում Թրամփի՝ կղզու գրավման մտադրության ֆոնին

Blog Image

Փետրվարի 6-ին Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում՝ ԱՄՆ նախագահ Թրամփի կղզին գրավելու մտադրության ֆոնին:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ասել է, որ հյուպատոսության բացումը նախատեսված է եղել անցյալ տարի։

Նրա խոսքով՝ Գրենլանդիան չի ցանկանում «պատկանել, կառավարվել կամ ինտեգրվել Միացյալ Նահանգներին... Գրենլանդիան ընտրել է Դանիային, ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը»։

«Ակնհայտ է, որ մենք պետք է աջակցենք Դանիային, ինչպես որ կցանկանայինք, որ Դանիան և մեր եվրոպացի գործընկերները աջակցեին մեզ, եթե մենք հայտնվեինք նմանատիպ իրավիճակում։ Սա բացատրում է վերջին օրերին Ֆրանսիայի, Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունների միջև տեղի ունեցած բազմաթիվ քննարկումները», - հավելել է նա։

«Գրենլանդիան վաճառքի համար չէ». RTL-ի եթերում ընդգծել է արտգործնախարարը՝ պահանջելով է, որ ամերիկյան «շանտաժը դադարեցվի»։

Send