Ուկրաինայի խորհրդարանը ևս 3 ամսով երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկրում։
Այս իրավական ռեժիմն ուժի մեջ կմնա առնվազն մինչև 2026 թվականի մայիսի 3-ը։
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փաստաթղթերը Ռադային է ներկայացրել հունվարի 13-ին։
Ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու օգտին քվեարկել են համապատասխանաբար 333 և 312 պատգամավոր։
2022 թվականի փետրվարին՝ հակամարտության մեկնարկից ի վեր, ռեժիմի 18-րդ երկարաձգումն է։

Русский