Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դանիայի ՊՆ-ն ռազմական տեխնիկա և առաջխաղացման զորքեր է Գրենլանդիա ուղարկել

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Դանիայի պաշտպանության նախարարությունը Գրենլանդիա է ուղարկել ռազմական տեխնիկա և առաջխաղացման զորքեր՝ ավելի մեծ ուժերի ժամանմանը նախապատրաստվելու համար, հաղորդել է «Danmarks Radio»-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Սկզբում կղզի է ուղարկվել առաջխաղացման հրամանատարություն, որը, ի թիվս այլ բաների, ապահովում է բանակի լոգիստիկ պատրաստվածությունը և պատրաստում տեղանքը մնացած ուժերի ժամանման համար։ Ինչպես նշել է DR-ն, դանիական բանակի ստորաբաժանումների մեծ մասը, մասնավորապես մարտական ​​ստորաբաժանումները, պետք է կատարեն ռազմական պարտավորություններ Բալթյան տարածաշրջանում։

Դանիական ռազմաօդային ուժերի «Challenger» ինքնաթիռը երկուշաբթի օրը վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի օդանավակայանում, սակայն անհայտ է, թե արդյոք դա կապված է կղզում դանիական ռազմական ներկայության աճի հետ։

Երեքշաբթի Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը լրագրողներին ասել էր, որ գերատեսաչությունն «առաջ է շարժվում» Գրենլանդիայում մշտական ​​​​ներկայության հարցի շուրջ: Նա նաև ընդգծել է, որ այլ երկրներ կարող են մասնակցել «ինչպես դա արեցին 2025 թվականին»: Սա վերաբերում է կղզում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Send