Միացյալ Թագավորությունն ընդլայնել է իր հակառուսական պատժամիջոցների ցանկը 85 կետով, նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Սահմանափակումների ներքո են՝
- Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Գրիգորի Գուրովը,
- «Յունարմիա» շարժման ղեկավար Վլադիսլավ Գոլովինը,
- «Դիալոգ» ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Տաբակը,
- Սոցիալական նախագծերի գործակալության աշխատակիցները,
- Ինտերնետի զարգացման ինստիտուտը,
- Երիտասարդական միջավայրի ուսումնասիրության և ցանցային մոնիթորինգի կենտրոնը,
- Սեւաստոպոլի պետական համալսարանը և Եվպատորիայի «Զդրավնիցա» առողջարանը։

Русский