Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը կնստեր «սեղանի երկու կողմերում» Ռուսաստանի հետ բանակցություններին, Մոսկվային ԵՄ բանակցող ընտրել թույլ տալը «շատ խելամիտ չէ, ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բրյուսելում արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Շրյոդերը Եվրոպայի նախընտրելի բանակցողն է երկխոսության համար։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։
«Եթե մենք Ռուսաստանին տանք մեր անունից բանակցող նշանակելու իրավունք, դա շատ խելամիտ չի լինի», - ասել է Կալասը՝ պատասխանելով Պուտինի առաջարկի վերաբերյալ հարցին։
Կալասի խոսքով՝ Շրյոդերը «ռուսական պետական ընկերությունների լոբբիստ էր», և եթե նա մասնակցեր Ռուսաստանի հետ բանակցություններին, նախկին կանցլերը կնստեր «սեղանի երկու կողմերում»։
Կալասը նաև հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհանդիպեն մայիսի վերջին՝ Ռուսաստանի հետ բանակցային հնարավոր թեմաները քննարկելու համար։
«Der Spiegel»-ը, «Süddeutsche Zeitung»-ը, «ARD-aktuell»-ը և «Tagesspiegel»-ը, վկայակոչելով գերմանական կառավարության աղբյուրները, ավելի վաղ գրել էին, որ Բեռլինը թերահավատ է Շրյոդերին Ռուսաստանի հետ բանակցող նշանակելու հարցում:

Русский