Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լիբանանի հետ սահմանին իսրայելական բանակի զինծառայող է uպանվել

Blog Image

Իսրայելական բանակը հայտնել է իր զինծառայողի մահվան մասին։

47-ամյա սերժանտ-մայոր Ալեքսանդր Գոլովանևը Պետահ Տիկվայից, որը ծառայել է որպես վարորդ 6924-րդ տրանսպորտային գումարտակում, զոհվել է Լիբանանի հետ սահմանին անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները։

Մարտ ամսին «Հըզբոլլահ» խմբավորման հետ հակամարտության սկսվելուց ի վեր Իսրայելը կորցրել է 18 զինվոր։ Նախկինում հաղորդվել էր նաև մեկ քաղաքացիական կապալառուի մահվան մասին։

Send