Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Ժամանց Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատերազմի հետևանքով դեպի Հայաստան ո՞ր ուղղություններից են չվերթերը չեղարկվել

Blog Image

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և մի շարք երկրների օդային տարածքների փակման հետևանքով շարունակում են չեղարկվել դեպի Երևան և Երևանից իրականացվող մի շարք թռիչքներ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից պարզեցինք, որ չեղարկվել են Երևան-Դոհա, Երևան-Աբու Դաբի, Երևան-Շարժա,  Երևան-Դուբայ և հակառակ ուղղությամբ չվերթերը։

Մասնավորապես, 2 չվերթ չեղարկվել է Դոհայից (QATAR ավիաընկերություն), 2-ը՝ Ադու Դուբայից (Air Arabia), 1 չվերթ՝ Շարժայից (Air Arabia),  2 չվերթ չեղարկվել  և 1-ն էլ ուշացել է Դուբայից (Fly dubai)։

Հիշեցնենք, որ «Flydubai» ավիաընկերությունը մարտի 7-11-ի չվեթները չեղարկել է մասնակի. յուրաքանչյուր օր ծրագրվում է իրականացնել 1 չվերթ:

Մարտի 4-ին, 5-ին և 6-ին ավիաընկերությունը իրականացրել է 4 ուղիղ չվերթ Դուբայ-Երևան- Դուբայ ուղղությամբ՝ Դուբայից Երևան տեղափոխելով ավելի քան 650 ուղևորի։

Թռիչքի տևողությունը մեկ ուղղությամբ կազմել է մոտ 6 ժամ:

Էմմա Մարտիրոսյան

Send