ՔՊ-ական պատգամավոր, առաջիկա ընտրությունների ցուցակում կուսակցության 50-յակի մեջ մտած Դավիթ Դանիելյանը նախօրեին հայտնեց, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա քարոզչության առաջին փուլի կանոններն է խախտել։
MediaHub-ը ներկայացնում է, թե ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկած պատգամավորը ինչ ունեցվածքով է լքելու ԱԺ-ն։
Այսպիսով, ուսումնասիրելով Դավիթ Դանիելյանի 2024 թվականի հայտարարագիրը, որը ներկայացրել է 2025-ին, նկատեցինք, որ նա հաշվետու տարվա սկզբում ունեցել է 2 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1՝ բնակարան, սակայն հաշվետու տարվա ընթացքում նա նաև ձեռք է բերել ևս մեկ հողամաս, որի արժեքը կազմել է 1 մլն դրամ։
Հաշվետու տարվա վերջում 3 անշարժ գույքն էլ պահպանվել է։
Որպես տրանսպորտային միջոց Դանիելյանը հայտարարագրել է KIA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին՝ գնման եղանակով։
Դանիելյանի կանխիկ դրամը հաշվետու տարվա սկզբում կազմել է 57 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 53 մլն դրամ։
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 12 մլն 440 հազար դրամ։ Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 18 մլն 100 հազար դրամ։
Դանիելյանը հաշվետու տարում 100% բաժնեմասով ներգրավածություն է ունեցել «ԿՐԱՏՈՍ»-ում առևտրային կազմակերպությունում, «ԿՐԱՏՈՍ 1»-ում կրկին եղել է 100% բաժնետեր։
Նշենք, որ ՔՊ-ից արդեն երկրորդ թեկնածուն է հեռացվում` քարոզչության առաջին փուլի կանոնները խախտելու համար։ Առաջինը նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանն էր։
Էմմա Մարտիրոսյան

Русский