Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ ունեցվածք ունի ՊՊԾ պետը, և ի՞նչ նվեր է ստացել Ջեյ Դի Վենսից

Blog Image

Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը 2026 թվականին ներկայացրել է իր հաշվետու տավա եկամուտը, որը վերաբերում է 2025 թվականին։

Այսպիսով, MediaHub-ն, ուսումնասիրելով Գասպարյանի հաշվետու տարվա եկամուտը, պարզեց, որ նա ունի  5 անշարժ գույք՝ 2 բնակարան, 2 հողամաս և 1 ավտոտնակ։ Նշվածներից 4-ը Գասպարյանը ձեռք է բերել գնման եղանակով, մեկը՝ բաժնային։

Նրա՝ տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը երկու մասով է ներկայացված. մեկը  կազմել է 1 մլն 866 հազար դրամ, մյուսը՝  16 մլն 800 հազար դրամ, ինչը պահպանվել է հաշվետու տարվա վերջում։

Հաշվետու տարվա սկզբում  նրա՝ բանկում առկա ավանդի գումարը կազմել է 10 մլն 100 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում աճել է՝  դառնալով 20 մլն 300 հազար դրամ։

Գասպարյանի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում զրոյական է եղել, սակայն արդեն տարվա վերջում դարձել է 5 մլն 200 հազար դրամ։

Որպես կանխիկ գումար ՊՊԾ պետը հայտարարագրել է 8 մլն 300 հազար դրամ, 9,700 դոլար և  1,800 եվրո։ Տարեվերջին այս գումարը աննշան փոփոխության է ենթարկվել։ ՊՊԾ պետի հաշվետու տարվա եկամուտը կազմել է  32 մլն 810 հազար դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել է  16 մլն 240 հազար դրամ։

Արթուր Գասպարյանը նաև հանրային ծառայողի նվերների ձևաթղթում ներկացարել է 72 հազար դրամ արժողությամբ «Simon Pearce» ապրանքանիշի սեղանի ժամացույց՝ պատրաստված ապակուց՝ ԱՄՆ զինանշանի փորագրությամբ։ Գասպարյանը նվերը ստացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսից։

Էմմա Մարիտրոսյան

Send