Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպաններից Լիանա Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՓՊ խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում, ձեռնարկվում են նրա պաշտպանությանն առնչվող միջոցառումներ:

Русский