Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Վլադիմիր Զելենսկու նախագահական գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայի տանը, հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
«Ներկայումս խուզարկություններ են ընթանում գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայի տանը», - գրել է նա։
Օգոստոսի 19-ի առավոտյան հիշյալ հատուկ ծառայությունները հայտարարել էին հանցավոր կազմակերպության բացահայտման հատուկ գործողության մասին։ Կազմակերպությունը գործել է խորհրդարանի ներկա և նախկին անդամների ղեկավարությամբ՝ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների և այլոց մասնակցությամբ։

Русский