Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը երեք օրով կասեցրել է կանադական ապրանքների մաքսատուրքերի սահմանումը

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեք օրով կասեցրել է կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի սահմանումը՝ մինչև առևտրային համաձայնագրի կնքումը։

«Ես երեք օրով կասեցրել եմ կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան, քանի դեռ Կանադան և Միացյալ Նահանգները ավարտին են հասցնում առևտրային համաձայնագրի փաստաթղթերը», - գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ «Keystone XL» նավթատարի նախագիծը, որը դադարեցվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, կարող է վերսկսվել։

Հուլիսին Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով լրացուցիչ 50% մաքսատուրք է սահմանվում կանադական ներմուծման մի շարք ապրանքների վրա՝ գինուց մինչև հոկեյի փայտիկներ և ցեմենտ։

 

Send