ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը Ասիա կատարելիք իր հաջորդ այցի ընթացքում, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ամերիկացի նախագահը նախատեսում է նոյեմբերին Շենժենում կազմակերպել բանակցություններ, որտեղ տեղի կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը։
WSJ-ն նշել է, որ պարոն Թրամփը հույս ունի վերսկսել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման դիվանագիտական նախաձեռնությունը։ Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահը ձգտում է արտաքին քաղաքականության մեջ խոշոր նվաճման՝ Իրանի հետ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության պատճառով։

Русский