Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տեսանյութ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Կույրերի աչքի լույսն է նա վերադարձրել, չբեր կանանց մայրացրել. Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը

Մաշտոցյան մատենադարանում ավելի քան 23 հազար ձեռագիր է պահվում։ Դրանցից 4000-ը Ավետարաններ ու Աստվածաշունչ են։ Ավետարանները ամենաշատն են արտագրվել ու ծաղկել, հայ ժողովուրդը դրանք պաշտամունքի առարկա է դարձրել։ 

Ավետարաններն էլ ժողովրդի նման ցավի ու տառապանքի միջով են անցել, ենթարկվել թշնամիների հարձակումներին։ Սրից ու մահից փախչելով՝ հայ մարդը իր երեխաների հետ նաև Ավետարաններն է փրկել, ու այդպես դարերով Սուրբ գրքերը եկել մեզ են հասել։ 

1603 -1604 թվականներին՝ Շահ Աբասի գահակալության օրոք, հայերը բռնագաղթում են և Ավետարանն իրենց հետ տեղափոխվում Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սուրբ Բարսեղ Կեսարացու վանք: 

Հիվանդներ են բուժվել՝ Ավետարանը շոշափելով կամ ուղղակի նրա առջև աղոթելով, կույրերի աչքի լույսն է վերադարձել, չբեր կանայք են մայրացել, ամենանվիրական երազանքներով մարդիկ դիմել են Շուրիշկանի Խնդրակատար Ավետարանին, և Սուրբ գիրքը նրանց իղձերն իրականացրել է։


Հողի տակից գրեթե անվնաս հանվելուց հետո երեքուկես դար Շուրիշկանի Ավետարանը դեգերել է ու հասել Մատենադարան։ Միջնադարյան հայ մշակույթի այս հրաշագործ կոթողը մարտի 10-ից ապրիլի 10-ը կցուցադրվի Մատենադարանում՝ այն նույն սրահում, որտեղ ներկայացված են հնագույն ձեռագիր Ավետարաններ։
Շուրիշկանի Ավետարանին երգեր են ձոնվել, գրիչները մեզ են թողել հիշատակարաններ, որոնք պատմում են Ավետարանի տառապագին ճանապարհի, թշնամիների վայրագությունների, նաև Սուրբ Գրքի զորավոր, ամոքիչ ուժի մասին։ Պարզապես պետք է Շուրիշկանի Ավետարանին մոտենալ ու ամբողջ հոգով աղոթել, և ձեր աղոթքը տեղ կհասնի։ Դարերով է ապացուցվել Ավետարանի հրաշագործ զորությունը։

Send