Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Գործ չունես, դու Փարիզ տեղ խնձորդ կեր, լայքերդ հաշվի

Նիկոլ Փաշինյանը բազմանդամ պատվիրակության հետ աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել,  մասնակցել Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Մակրոնը  Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի հետ մեծ ներդրում ունի 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու  ամոթալի բանակցությունների կազմակերպման մեջ։ Հոկտեմբերի 6, Պրահա. Մակրոն-Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումով սկիզբ դրվեց  Արցախն Ադրբեջանին հանձնելու և հետագա զիջումների ծրագրին։  Եվ պատահական չէր, որ Մակրոնին խիստ դուր է եկել Փաշինյանի բրոշը՝ դեղնած, բզկտված Հայաստանը՝ առանց Արցախի։-լայվ շոյումա բրոշը

Փաշինյանը Միջուկային էներգիայի գագաթնաժողովին ելույթ է ունեցել.

«Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։

Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում»։ 

Նա խոսել է  ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորության մասին և այլն, հանդիպել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ 
Փաշինյանը ընդմիջմանը վերցրել է սեղանին դրված խնձորը, կերել և հատուկ տեսանկարել ու հրապարակել։

«Սրտիկ» օպերացիան շարունակվել է նաև Ֆրանսիայում։ Սրտիկների արանքում նա նաև ստուգել է սոցցանցերի իր դիտումների թիվը։ Լայքերի  սիրահար ժողվարչապետը մեկ ամսում 120 միլիոն դիտում է ունեցել ու դրանով պարծեցել։

Send