Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Դեղին բրոշը խփեմ դոշներիդ... ձեր ծոցից դուրս եկած ռանչպար մարդ եմ

Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեղադրում է միայն այն տեսանյութերը, որտեղ իրեն լավ են դիմավորում, ձեռքը սեղմելու համար ընդառաջ են գալիս, իրեն «փրկիչ» ու «Աստծո առաքյալ» են անվանում։ Իսկ քննադատական  դրվագները նրա սոցցանցային էջերում տեղ չեն գտնում։

Սրտիկներով ավտոբուսով «ներկուսակցական քարոզ» կոչվող ուղևորությունը՝ Աշտարակ-Թալին- Մարալիկ-Գյումրի երթուղով, ոչ միշտ էր Փաշինյանին հաճելի անակնկալներ  խոստանում։ Օրինակ՝ մարալիկցիներն անդրդվելի էին, Փաշինյանը չկարողացավ նրանց համոզել, որ ասեն՝ ճանապարհն իր օրոք է սարքվել։

Արցախ-Հայաստան հայկական երկու պետությունների 42 քկմ-ից մի խղճուկ, դեղին բրոշ սարքած Փաշինյանը այդ բրոշը համ իր դոշին է խփել, համ էլ աջուձախ բոլորի դոշին է խփում՝ Հողն ու Հայրենիքը թշնամուն նվիրելը` պարտությունը հաղթանակ ներկայացնելով։

Իր գլխավորած կառավարության՝ ասֆալտ փռելու, դպրոց սարքելու հիմնական անելիքը որպես աննախադեպ առաքելություն ներկայացնելով, դռնեդուռ ընկած՝ փորձում է ընտրությունների համար քվեներ ապահովել։ «Ժողովրդի ծոցից դուրս եկած» պարզ, ռանչպար մարդու իմիջով է ներկայանում՝ թե բա ձեզնից մեկն եմ, ձեզ նման պեռաշկի-կուկուռուզ եմ ուտում, պոպոքով սուջուխ եմ ծամում։

Բայց միշտ չէ, որ ՔՊ-ի քարոզարշավի սիրաշահումներն ու հաճոյախոսություններն անցնում են։ Փաշինյանին պատին դեմ տվող, նեղը գցող  հարցադրումներ էլ են լինում։

Գյումրու կենտրոնը շաբաթ առավոտյան արդեն «սանրվել էր»։ Ոստիկանական ուժերը առաջին պատրաստվածության էին բերվել. Փաշինյանն է գալիս։

Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան նրա ջանքերն ավելի են սաստկանում՝ համոզելու, որ միայն ինքն է «ժողովրդի ծոցից դուրս եկածը», միայն ինքն է «խաղաղության ավետաբերը», ամբողջ մոլորակի վրա  ռումբեր են պայթում, իսկ իր ձեռքերի տակ թմբուկն է պայթում՝ խաղաղ, անհոգ, անդարդ, իր ձեռքերը միայն թմբուկ զարկելու և սրտիկներով Հայաստանը «փրկելու» համար են։

Send