Իշխանափոխություն անելու անհրաժեշտությունը ընտրություններից առաջ ու մինչև ընտրություններն ավելի է ընդգծվում. Նշում են քաղաքագետները, որովհետև բացի ՔՊ-ից, ոչ ոք չի հավատում, որ հունիսի 7-ին ազատ, արդար ընտրություններ կլինեն։
Փաշինյանը ՔՊ-ի հետ արդեն մեկ շաբաթ «սրտիկով»ավտոբուսներով շրջում է մարզերում։ Անունը դնելով ներկուսակցական քարոզարշավ, դռնեդուռ ընկած՝ մարդկանց համազում, որ իրենք «խաղաղության աղավնիներ» են, հունիսի 7-ին խաղաղության աղավնուն թողած՝ ուրիշ էլ ո՞ւմ պետք է ընտրեք։ Ու դրա համար պատրաստ է Արցախն արցախցուց խլելուց հետո տոպրակները տանել-հասցնել տունուտեղից զրկված արցախցու վարձով բնակարան։
ՀՀԿ-ն իմպիչմենթի գործընթացն ակտիվացնելու հայտարարություն արեց ՝ կոչով դիմելով ընդդիմադիր բոլոր ուժերին, քաղաքացիական հասարակությանը՝ միանալ իմպիչմենթին։
ՀՀԿ-ն միայն փողոցային պայքարի ճնշմամբ է տեսնում իմպիչմենթի հաջողությունը։
Ընտրությունների հետհաշվարկը սկսվել է, սոցհարցումները ժամանակավորապես սրում են տրամադրությունները՝ ոչինչ չնշանակելով բուն ընտրությունների համար։
Փաշինյանի նպատակը ընտրությունների օրվան հասնելն է. և ամենակարևորը, որքան ավելի քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան իր համար լավ։ Մնացածի ձևերն ինքը գիտե։
Փողոցային պայքարը վերսկսելու անհրաժեշտություն ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերն ու անհատներն են տեսնում։
Չկողմնորոշված և ապաքաղաքական հանրային հատվածն անցյալ տարվա համեմատ 6 տոկոսով աճել է՝ 42 տոկոսից դառնալով 48 տոկոս՝ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումների։ 48 տոկոս ահռելի թիվը ընտրություններին մեծ օգուտ կտա Փաշինյանին, եթե ընդդիմությունը առաջիկա 3 ամսում ճիշտ ու հասցեական չաշխատի. համոզված են քաղաքագետները։

Русский