Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնն անդրադարձել է ռազմական կարողություններին ու Գրենլանդիային

Blog Image

«Մեր Իտալիայի և Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին մենք ստեղծել ենք հակաօդային պաշտպանության համակարգ, որն ավելի արդյունավետ է, քան «Պատրիոտ» համակարգը։ Եվրոպան կարճաժամկետ հեռանկարում պետք է ձեռք բերի ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգին նման զենք», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ազատ մնալու համար մեզանից պետք է վախենան»,- ընդգծել է Մակրոնը՝ նշելով, որ վախենալու համար պետք է ուժեղ լինել։

«Եվ այս դաժան աշխարհում ուժեղ լինելու համար մենք պետք է գործենք ավելի արագ և ավելի վճռական։ Եթե մեկ տարի առաջ Ուկրաինան մեծապես կախված էր ամերիկյան հետախուզական հնարավորություններից, այսօր Ֆրանսիան ապահովում է դրանց երկու երրորդը», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Խոսելով Գրենլանդիայի մասին՝ Մակրոն ասել է, որ Ֆրանսիան որոշել է միանալ Դանիայի կողմից նախագծված և անցկացվող զորավարժություններին, ինքնիշխան և անկախ, «Արկտիկական դիմացկունություն» ծրագրի շրջանակներում։

Նախագահը հավելել է, որ ֆրանսիական զորքերի առաջին խումբն արդեն տեղում է, և առաջիկա օրերին դրանք կամրապնդվեն ցամաքային, օդային և ռազմածովային ուժերով։

 

Send