Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հետապնդել իր նպատակները Ուկրաինայում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
- Ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի շահերի և ՆԱՏՕ-ի՝ դեպի իր սահմաններ առաջխաղացման տարիներ շարունակ անտեսման ուղղակի հետևանք է՝ հակառակ նրան տրված հրապարակային խոստումների;
- Ռուսաստանը միշտ կհետևի հավասարակշռված ուղու և հավատարիմ է բազմաբևեռ աշխարհին;
- Ռուսաստանը շահագրգռված է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ պահպանելով և միշտ հետապնդել է և կշարունակի հետապնդել հավասարակշռված և կառուցողական քաղաքական ուղի;
- Ռուսաստանը հույս ունի վերականգնել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ;
- Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունների անհրաժեշտ մակարդակը եվրոպական երկրների հետ։

Русский