Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիան զինվորական է ուղարկել Գրենլանդիա՝ Թրամփի շարունակվող սպառնալիքների ֆոնին

Blog Image

Մեծ Բրիտանիան Դանիայի խնդրանքով Գրենլանդիա է ուղարկել զինվորական սպա՝ արկտիկական զորավարժություններից առաջ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու նկատմամբ հավակնությունների ֆոնին, հաղորդել է «Independent» թերթը։

Հինգշաբթի օրը Bild-ը հայտնել է, որ եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա։

«Մեծ Բրիտանիան Գրենլանդիա է ուղարկել զինվորական սպա, քանի որ Դանիան ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Արկտիկայում և հեռավոր հյուսիսում», - գրել է թերթը։

 

Send