Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս է տեր Վրթանես քահանա Բաղալյանի առողջական վիճակը

Blog Image

Երեկ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում լարված իրավիճակի հետևանքով վատացավ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։ Նրան Շտապօգնության մեքենայով տեղափոխեցին բժշկական կենտրոն։

MediaHub-ը Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահան Արթենյանից տեղեկացավ, որ հոգևորականի առողջական վիճակն այս պահին կայուն է։

Ճշտող հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգողությունը վատացել, տեր Եսային նշեց․ «Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ քաշքշուքի պատճառով չի եղել ինքնազգացողության վատթարացումը»։

Նա նշեց, որ նրա սիրտը ստենտավորել են։

Նշենք նաև` Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։

Էմմա Մարտիրոսյան

Send