Mediahub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ոչ ադեկվադ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձինք տարածքից հեռացվել են։ Ձերբակալվածներ չկան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մայր Աթոռում լարված իրավիճակ էր։ Եկեղեցու բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակված։ Մայր Աթոռում կայանալիք ժամերգությանը զուգահեռ եկեղեցի էին ժամանել 10 եկեղեցականները, ովքեր Փաշինյանի հետ հանդիպում էին ունեցել։ Նրանց այցից հետո եկեղեցու բակում հրմշտոց սկսվեց, որի արդյունքում վնասվածնքներ ստացան մի քանի լրատվական կայքի լրագրողներ, ինչպես նաև մեկ լրագրողի ինքնազգացողությունն է կտրուկ վատացել։ Նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։
Էմմա Մարտիրոսյան

Русский