Սերբիայի նախկին նախագահ և Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում։
«Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում։ Հաղթել է «Ուսանողական ցուցակը»։ Նրանք կունենան 135-ից 140 տեղ, իսկ մենք՝ մոտ 105», — հայտարարել է նախկին նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։
Վուչիչը նշել է, որ «Ուսանողական ցուցակի» հաղթանակը «հեղափոխության հաստատում» է, որն իրականացվել է «տարբեր եվրոպական երկրների և ամերիկյան «խորքային պետության» աջակցությամբ, որը հակադրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»։
Հոկտեմբերի 25-ին Սերբիայում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երևանի ժամանակով՝ 9:50-ին 8392 ընտրատեղամասերից 7967-ի (94,9%) արդյունքների մշակումից հետո Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալները ցույց են տվել, որ Վուչիչի «Միացյալ Սերբիա» դաշինքը ստացել է ձայների 39,48%-ը, իսկ «Ուսանողական ցուցակը»՝ 52,27%-ը։

Русский