Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի վարչակազմն Օրբանին դիտարկում է որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու. WSJ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու և հույս ունի ստանալ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով աղբյուրներ նշված երեք երկրներում։

Պարբերականը գրել է, որ ամերիկացի պաշտոնյաները ուղղակիորեն դիմել են Օրբանին՝ պարզելու նրա հետաքրքրվածությունը կազմակերպությունը ղեկավարելու հարցում։ Թեև նա հետաքրքրություն է ցուցաբերել, սակայն հստակ հասկացրել է, որ չի մտնի պայքարի մեջ առանց հաղթանակի երաշխիքի։ Նրա թեկնածության վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել։

Վաշինգտոնն ակնկալում է, որ Մոսկվան ու Պեկինը կսատարեն այս թեկնածությունը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներից մեկն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից ութն արդեն պատրաստ են ձայն տալ Օրբանի օգտին, և որ հնարավոր է ապահովել նաև մի քանի այլ երկրների աջակցությունը։ Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան կարող են դեմ հանդես գալ այս քայլին, թեև աղբյուրը նշել է, որ երկու երկրներն էլ սովորաբար զգուշավորություն են ցուցաբերում վետոյի իրավունքը կիրառելիս։

ԱՄՆ վարչակազմի հետաքրքրությունն Օրբանի նկատմամբ պայմանավորված է նրա քաղաքական օրակարգով. նա դեմ է արտահայտվել զանգվածային միգրացիային, սահմանափակել է լիբերալ ոչ կառավարական կազմակերպությունների ազդեցությունն ու տարաձայնություններ է ունեցել Եվրամիության հետ՝ կապված Հունգարիայի ներքին քաղաքականության հետ։ Թրամփի վարչակազմը նրան դիտարկում է որպես պահպանողական «MAGA» շարժման գաղափարակից։

Նախագահ Դոնալդ Թրամփը սատարել է Օրբանին ապրիլին Հունգարիայում կայացած ընտրությունների ժամանակ, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մասնակցել է նրա նախընտրական քարոզարշավին։ Եթե Հունգարիայի նախկին վարչապետը որոշի պայքարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, ապա ակնկալվում է, որ ԱՄՆ ղեկավարությունը նույնպես կաջակցի նրան։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ հրապարակային հայտարարությունը հետաձգվի մինչև ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ավարտը։ Պաշտոնի հավակնորդների թվում է նաև ԱՄԷ դիվանագետ Ի տարբերություն այլ հավակնորդների, որոնց WSJ-ը բնորոշում է հիմնականում որպես միջազգային բյուրոկրատիայի և կուլիսային բանակցությունների մասնագետների, Օրբանը հայտնի է կառավարությունը երկար տարիներ ղեկավարելով և եվրոպական կառույցների հանդեպ ունեցած կոշտ ընդդիմադիր դիրքորոշմամբ։

Send