Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հորդանանում եկեղեցու վրա հարձակում գործած ահաբեկիչները ձերբակալվել են

Blog Image

Հորդանանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են Ալ-Քարաք նահանգում Սուրբ Գևորգ ուղղափառ եկեղեցու վրա հարձակում իրականացրած անձանց։

Երկուշաբթի լուսաբացին գործողության արդյունքում իրավապահները հայտնաբերել են երեք ահաբեկչի, որոնք հոկտեմբերի 23-ին Համմուդ շրջանում հարձակում էին գործել մարդկանց վրա։

Երեք զինյալները պատսպարված էին եղել Ալ-Քարաք քաղաքի ծայրամասային լքված տներից մեկում։ Նրանք հրաժարվել են հանձնվել և կրակ են բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ «Դրան հաջորդած բախման ընթացքում երեք հանցագործներն էլ վիրավորվել են, ինչից հետո ձերբակալվել են», - հայտնել է նախարարությունը։

Send