Գերմանիայի հյուսիսային Բրեմերհաֆեն նավահանգստում «Mein Schiff 3» զբոսաշրջային նավը բախվել է երկու կոնտեյներատար նավերի։
Բախումը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան, երբ զբոսաշրջային նավը հեռանալիս է եղել կայանատեղիից։ Ըստ թերթի՝ կոնտեյներատար նավերից մեկի իրանի վրա մոտ 10 մետր երկարությամբ ճեղք է առաջացել։
Միջադեպի պատճառը դեռևս պարզ չէ։ Պարբերականը ենթադրել է, որ քամու ուժեղ պոռթկումները կարող էին խոչընդոտել զբոսաշրջային նավի մանեւրներին։ Թերթի փոխանցմամբ՝ TUI ընկերությունը հայտնել է, որ տուժածներ չկան։

Русский