Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սամվել Ալեքսանյանի «Միթ ֆուդ»-ը արտոնությո՞ւն կստանա

Blog Image

Կառավարությունն իր վաղվա՝ հուլիսի 2-ի նիստում ներառել է նաև մի նախագիծ, որով կապահովվի «ՄԻԹ ՖՈւԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումը։

Նախագծում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 588-Ա որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՄԻԹ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:

«ՄԻԹ ՖՈՒԴ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Հաշվի առնելով, որ ներդրումային ծրագրում տեղի է ունեցել վրիպակ և ապրանքի անվանումը ու ծածկագիրը սխալ է նշվել՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խմբագրել այն՝ ներմուծման ընթացքում առաջացող խնդիրներից խուսափելու նպատակով։ Իրականացվող փոփոխությանների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը մնում է անփոփոխ։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»։

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ «ՄԻԹ ՖՈւԴ»-ը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

Send