Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ե՞րբ վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը կդառնա 2 տարի

Blog Image

ՆԳՆ-ն դեռ ապրիլին լավ լուր էր հայտնել քաղաքացիներին․ MediaHub-ը հիշեցնում է, որ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման էր դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։

Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա քննությունը դարձնել ավելի նպատակային։

Ի՞նչ նորություն կա նախագծից, արդյո՞ք մոտ ապագայում այն կընդունվի․ հարցի պատասխանը ստանալու համար MediaHub-ը դիմեց ՆԳՆ-ին։

«Նշված հարցն ակտիվ քննարկումների փուլում է, և վերջնական որոշում կայացնելուց հետո, բնականաբար, պատշաճ իրազեկում կիրականացվի»,- հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ըստ ՆԳՆ-ի՝ այս փոփոխությունը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։

Որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի և հավանության արժանանա Կառավարության կողմից։

Մարիաննա Արամյան

Send