Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արցախի թեմի տիրադավ առաջնորդը զղջո՞ւմ է, նա դիմե՞լ է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին

Blog Image

Այսօր մամուլում գրվեց, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը ողբալի է։ Մասնավորապես, մամուլում գրվեց․ «Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին` խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն: Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովհաննեսը, որը ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ ասելով, որ իր արարքն աններելի է, եւ չի կարող իրեն ոչնչով աջակցել։ Հայտնի է, որ Արցախի քաղաքական եւ հասարակական շրջանակները դիմել են Վեհափառին` թեմական առաջնորդին փոխելու պահանջով: Այս պարագայում խնդիրը գրեթե զավեշտական երանգներ է ստանում, քանի որ սա միակ դեպքն է, որ թեմի առաջնորդին կարգալույծ անելու դեպքում ՀՀ դատական համակարգը նրան չի վերականգնի իր պաշտոնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ջնջել է «Արցախ» բառն ու Արցախի բոլոր կառույցները լուծարելու որոշում է կայացրել, ուստի Արցախի թեմի առաջնորդին վերականգնելու ռիսկ չի անի, որ Ալիեւի զայրույթը չհարուցի: Մեր տեղեկություններով, Մայր Աթոռը, գոտեպնդված Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությամբ եւ սփյուռքից եկող ազդակներով, շուտով ավելի կոնկրետ քայլերի կգնա»։

MediaHub-ը կապ հաստատեց Դադիվանքի վանահայր, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցու քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, ով հերքեց գրվածը։

«Նախ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր Արցախի թեմի առաջնորդը, ես եղել էմ իր ենթական, ինքն ինձ նման բան չի խնդրել։ Իր հետ վերջին շրջանում կապի մեջ ընդհանրապես չեմ եղել, դա ապատեղեկատվություն է»,- MediaHub-ին ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Send