Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանում թե՛ փոսեր կան, թե՛ մայթերն են քանդված․ ի՞նչ է անում քաղաքապետարանը

Blog Image

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Երևանում փողոցների վիճակը, մեղմ ասած, կարգին չէ, բացի փոսերից, ասֆալտի խնդրից, մայթերը նույնպես բարեկարգ չեն։ Մասնավորապես, Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան փողոցի մայթերից մեկը կիսաքանդ է։

«Ամեն օր անցնում եմ այդ հատվածով, ոնց որ շախմատ խաղան արհեստավորները, կես մայթը կա, կեսը չկա, ինչի՞ Երևանում չի լինում նորմալ ասֆալտ և մայթ կառուցել, ո՞րն է խնդիրը»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

MediaHub-ը դիմեց քաղաքապետարան՝ հասկանալու՝ ի՞նչն է պատճառը, որ Երևանում անգամ մայթերը կարգին չեն, ինչո՞ւ աշխատանքը նորմալ չի արվում։

«Նորոգման ընթացքում է, դեռ ծրագիրը չի ավարտվել, 15-20 օրվա ընթացքում կավարտենք»,- MediaHub-ին ասացին քաղաքապետարանից։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է առանց բետոնե ծածկի ասֆալտապատման աշխատանքներին:

«Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում»,- բարկացել էր Ավինյանը:

Իսկ փոխքաղաքապետը նշել էր. «Ո՞րն է պատասխանատու վարքագիծը, որ ձյուն է եկել և աղ ենք լցրել, փոսե՞ր են գոյացել։ Կամ էլ պետք է ձյունը չմաքրվեր։ Բնական ստեղծված իրավիճակի պայմաններում եղել են փոսեր։ Քաղաքապետարանը փոխհատուցման ընթացակարգ չունի»։ 

Նա փոսերի առաջացման պատճառ համարեց այն, որ 2025-ին 2,5 անգամ ավելի շատ աղ է օգտագործվել, քան նախորդ տարիներին․ «2025-ին 2024-ի համեմատ երկուսուկես անգամ ավելի աղ ու ավազով մշակում է եղել՝ առատ ձյան պատճառով։ Վերջին տարիների համեմատ ձյան քանակն աննախադեպ է եղել։ Եթե աղ ու ավազի օգտագործման ծավալը 2024-ին 5000 տոննա է եղել, ապա 2025-ին՝ 12․000 տոննա։ Այսինքն՝ երկուսուկես անգամ ավելի։ Դա ազդել է փոսերի գոյացման վրա»։

Send