Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վրաստանի տարածքում բեռները դեռ սպասման մե՞ջ են

Blog Image

Մինչ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու իր հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի քննարկում էին համագործակցության ընդլայնմանն ուղղված առաջնահերթություններ, հայկական բեռնատարների վարորդների մուտքը Վրաստանից Հայաստան շարունակում է խոչընդոտվել։ Ռուս-վրացական անցակետում փետրվարի 12-ից սկած օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։ 

«Ասում  են՝ սպասե՛ք, երբ պետք լինի, կասենք, կգնաք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ 100-ից ավելի բեռնատար կա սպասման մեջ, իսկ թե որն է պատճառը, դեռ հայտնի չէ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով մշտական կապի մեջ է վարորդների հետ, MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ երեկ մի փոքր դրական տեղաշարժ է նկատվել։ Բեռնատարների վարորդների մի խումբ իր հետ զրույցում  նշել է, որ իրենք ռենտգենի հրապարակից առաջ են շարժվել, բայց դեռ գտնվում են Վրաստանի տարածքում։ 

Թե երբ կհասնեն Հայաստան, հայտնի չէ։

Էմմա Մարտիրոսյան

Send