Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են, որոշ տարածաշրջաններում՝ սաստիկ բուք և ցածր տեսանելիություն։
Ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ կատարելով ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։
MediaHub-ը ՆԳՆ-ից փորձեց պարզել, թե անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով քանի՞ ՃՏՊ է գրանցվել, որին ի պատասխան մեզ ասացին.
«Եղանակային գործոններով պայմանավորված՝ փետրվարի 26-ից մինչև 27-ի այս պահն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավտոճանապարհներին արձանագրվել է տրանսպորտային միջոցի արգելափակման 15 դեպք, արդյունքում՝ արգելափակվել է 19 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 40 մարդ: Արձանագրվել է մեկ ձնաբքի դեպք, ինչի արդյունքում 3 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք։ Եղել է նաև մեկ ճանապարհատրանսպորտային պատահար, ինչից տուժել է 2 մարդ»:

Русский