Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիայի նախագահը ազատել է իր եղբայրներին պաշտոններից

Blog Image

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր եղբայրներին՝ Մահերին և Հազեմին, ազատել է կառավարության բարձր պաշտոններից՝ կաբինետի վերադասավորման շրջանակներում՝ «սիրիական ժողովրդի վստահությունը վերականգնելու» նպատակով, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ երկրի ղեկավարը փորձում է հերքել ազգակցական կապերի մեղադրանքները և ցույց տալ իր տարբերությունը տապալված Ասադի ռեժիմից։

Ազատվելուց առաջ Մահերը զբաղեցրել է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Սիրիական աղբյուրի համաձայն՝ նրա կինը, որը ծնունդով ռուս է, տիրապետում է ռուսերենին և համարվում է Դամասկոսի և Մոսկվայի միջև կապող օղակ։ Հետևաբար, Մահերը, հավանաբար, կնշանակվի Ռուսաստանում Սիրիայի դեսպան։ Երկրորդ եղբայրը՝ Համզեմը, ազատվել է Տնտեսական զարգացման Գերագույն խորհրդի փոխնախագահի պաշտոնից։

Send