Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն ցանկանում է արագ շարժվել Մոլդովայի անդամակցության բանակցություններում

Blog Image

Մոլդովայի դաշինքին անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվ դեռևս չկա, չնայած ԵՄ-ն ցանկանում է արագ շարժվել այս հարցում, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս,

«Մենք այդ ամսաթիվը չենք սահմանել, բայց պարզ է, որ մենք պետք է արագ շարժվենք», - ասել է Կալլասը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ տարբեր երկրներում կառավարության փոփոխությունը հնարավորությունների պատուհան է բացել։

«Ահա թե ինչու ես նաև կարծում եմ, որ մենք պետք է շարժվենք, քանի դեռ ոչ ոք դեմ չէ Մոլդովային, քանի որ երբեք չգիտես, թե երբ է գալիս մի կառավարություն, որը կարող է երկկողմանի խնդիր ունենալ»։

Կալասը նշել է, որ Մոլդովան առաջընթաց է գրանցել բարեփոխումների իրականացման մեջ՝ հավելելով, որ Մերձդնեստրի անջատողական շրջանը «չի դառնա խոչընդոտ» Մոլդովայի՝ դաշինքին միանալու ճանապարհին։

Սանդուն վերահաստատել է, որ Մոլդովան հանձնառու է մինչև 2028 թվականը ստորագրել անդամակցության պայմանագիրը։

Send