Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ինչ են քննարկել Պուտինն ու Սլովակիայի վարչապետը

Blog Image

Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Սլովակիայի էներգետիկ կարիքները բավարարելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպմանը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆիցոյին մայիսի 9-ին Մոսկվա գալու համար՝ չնայած դժվարություններին, նշել է սլովակների ներդրումը նացիզմի դեմ պայքարում և շնորհակալություն է հայտնել երկրին՝ զոհված խորհրդային զինվորների հիշատակը պահպանելու համար։

Ավելի ուշ ՌԴ նախագահ օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին Պուտինին որևէ ուղերձ չի փոխանցել Ֆիցոյի միջոցով։

Պուտինն ու Ֆիցոն քննարկել են նաև Ուկրաինան Կրեմլում կայացած բանակցությունների ժամանակ։ Ֆիցոն ասել է, որ վերջերս հանդիպել է Զելենսկու հետ, ով իր գնահատականն է տվել իրավիճակին։

Send