Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական փաստաթղթերում ներկայացրել է տեղեկություն, ըստ որի՝ փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել։ Ավելի քան կես մլն դրամ է կազմել ստացված նվերների ընդհանուր արժեքը։
Այսպես, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից Սիմոնյանը 149.658 դրամանոց ժամացույց է նվեր ստացել՝ ՌԴ ԴԺ ԴԽ լոգոտիպով և իր զարդատուփով, բացի սրանից 249.430 դրամ արժեքով նկար` «Ձմեռային անտառ» անվանումով։
«Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովից էլ Սիմոնյանը ստացել է հուշանվերներ` ռեակտորի արձանիկ և մատրյոշկա` ընդհանուր 159.635 դրամ արժեքով։
Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրման պահանջների համաձայն՝ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 60 000 դրամը գերազանցող բոլոր նվերները։
Էմմա Մարտիրոսյան

Русский