Երեկ Մայր Աթոռը պաշտոնական իր էջում հրապարակեց Ավստիրայում տեղի ունեցած եպիսկոպոսաց հավաքից հետո կազմված հայտարարության տեքստը, որում, ի թիվս այլնի, նշվում էր՝ խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։
Հետաքրքրական է, որ այս հայտարարության տեքստն իր ստորագրությամբ հաստատել է նաև Տ. Հովնան Արքեպս․ Տերտերյանը։
Հիշեցնենք, որ նա այն սրբազաններից էր, որ սեղմել էր Փաշինյանի ձեռքը և միացել նրա՝ «եկեղեցին բարենորոգելու» արշավին։ Ըստ էության, եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի թիմը մեկով պակասեց, և Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը դարձի եկավ։
Նա նաև միացել էր նաև Վեհափառին և Արշակ Սրբազանին եկեղեցուց հեռացնելու պահանջին, որում նշվում էր. «Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու»։

Русский