Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այլևս դաշնակիցներ չե՞ն

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ 

Ամերիկացի առաջնորդը փետրվարի 25-ին ասել է, որ հակառուսական պատժամիջոցների վերացման հնարավորությունը կդիտարկվի ապագայում, սակայն նման պայմանավորվածություններ դեռ չկան։ Փետրվարի 26-ին Թրամփը պարզաբանել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները, բայց միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայում հակամարտությունը լուծվի։

Սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ»,- ասել է նա Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։

Դեռ Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումից հետո որոշ փորձագետներ հույս էին հայտնում խաղաղության դարաշրջանի, այսպես ասած, «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմական և թշնամական դարաշրջանի» ավարտի մասին։ 

Արդյո՞ք Թրամփի որոշումը հետքայլ է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ:

«Ակնհայտ է, որ Թրամփը գործարար է, հիմնականում առաջին հերթին հետաքրքրված է շահույթով։ Քիչ առաջ, օրինակ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի անվերապահ հայտարարությունը եղավ, որ ԱՄՆ-ի հետ մշակվում են մոտ տասնվեց տրիլիոն դոլարի համատեղ նախագծեր՝ Արկտիկական հողերի զարգացման համար։ Եվ Թրամփը, իհարկե, հիմնականում հետաքրքրված է համատեղ նախագծերով։ Սակայն, անկայունությունը, որը կապված է Զելենսկու, այնպես էլ Եվրամիության դիրքորոշման հետ, սկզբունքորեն ստիպում է Թրամփին ավելի զուսպ քայլեր ձեռնարկել և, իհարկե, փորձել, այդ թվում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Այսինքն՝ կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այժմ ընթանում են խոշոր բանակցություններ՝ առանց Եվրոպայի և առանց Ուկրաինայի մասնակցության»,- նշեց Սապրիկան։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, Ուկրաինայի հարցը մնում է բաց, քանի որ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ արագ կլուծի այդ հարցը։ Ե՛վ Զելենսկին, և՛ Եվրամիությունը, ընդհանուր առմամբ, պատրաստ չեն զիջումների գնալ և շարունակել հնարավորինս երկարաձգել հակամարտությունը, որը, սկզբունքորեն, ըստ ռուս փորձագետի, շուտով կլուծվի։

Իսկ ինչպե՞ս են ընթանում բանակցությունները, ռուս փորձագետը մանրամասնեց․ «Մենք հիմա տեսնում ենք ուկրաինական ուժերի հարձակումները ռուսական քաղաքների, այսինքն՝ քաղաքացիական անձանց վրա, հենց երեկ մի քանի մարդ վիրավորվեց։ Մենք պետք է հասկանանք, որ առաջնագծում ուկրաինական զորքերը պարտություն են կրում, և, հետևաբար, նման հարձակումները քաղաքացիական բնակչության, Ռուսաստանի առաջնագծի բնակչության վրա, ցույց են տալիս արևմտյան գործընկերներին, որ Ուկրաինան դեռ կարող է պայքարել։ Ներկայումս կան մի քանի մարտավարական շրջափակումներ, և, ըստ էության, կարող ենք ասել, որ այս հարձակումներով Ուկրաինան ցույց է տալիս բանակցելու իր անկարողությունը։ Այսինքն՝ բանակցություններից անմիջապես առաջ հարձակումներ են եղել Ռուսաստանի տարածքի վրա»։

Որոշ փորձագետներ նշում էին, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը պետք է լուծված լիներ դեռ սեպտեմբերին, իսկ ի՞նքն ինչ է կարծում, ե՞րբ կլինի հակամարտության ավարտ հարցին Սապրիկան պատասխանեց՝ մենք հույս ունեինք, որ Անքորիջից հետո խնդիրը շատ արագ կլուծվի, բայց տեսնում ենք եվրոպացի առաջնորդների շատ կոշտ դիրքորոշումը, ովքեր նաև Ուկրաինան օգտագործում են որպես մի տեսակ քաղաքական կապիտալ։

«Ե՞րբ կլուծվի հակամարտությունը, երբ Ռուսաստանի կողմից հայտարարված Հատուկ ռազմական գործողությունների նպատակները կյանքի կոչվեն, անկասկած, կառաջանա հակամարտության կարգավորման հարցը։ Մենք այժմ տեսնում ենք անկայունություն ուկրաինական արտաքին քաղաքականության մեջ, ըստ էության՝ պատերազմը շարունակելու համար փողի և ֆինանսական ռեսուրսների մշտական խնդրանք։ Երբ այս հոսքը դադարի, այդ ժամանակ մենք կտեսնենք հակամարտության ավարտը։ Եթե չլիներ եվրոպական աջակցություն Ուկրաինային, եթե, ընդհանուր առմամբ, եվրոպացի առաջնորդները չաջակցեին Զելենսկիին, ապա, իհարկե, հակամարտությունն արդեն լուծված կլիներ»,- ամփոփց խոսքը ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկան։

 

Send