Ռուսաստանը ՀԱՊԿ հաջորդ տարի նախագահության ընթացքում կնպաստի կազմակերպության ներուժի և միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում։
«Հաջորդ տարի Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում: Մենք հանձնառու ենք մեր դաշնակիցների հետ սերտ համագործակցությանը՝ այս կազմակերպության ներուժի և միջազգային դիրքի ամրապնդման շահերից ելնելով։ Ինչը տարածաշրջանային կայունությունը պահպանելու հուսալի մեխանիզմ է»,– նշել է Լավրովը։

Русский