Ռուսաստանը կպատասխանի, եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում. այս պատասխանն արդեն պատրաստ է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ իր զեկույցի ժամանակ։
- Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են շարունակել ջանքերը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար;
- Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայի շուրջ երկխոսության հարցում;
- Թրամփը ոչ միայն չի շտապում վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլև իրականում ուժեղացնում է դրանք;
- Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ պատերազմել և չունի նման մտադրություն;
- Եվրամիությունը, «անհույս քաղաքական կուրության մեջ», խաբում է իրեն, թե կարող է հաղթել Ռուսաստանին;
- Ռուսաստանը կարձագանքի Արևմուտքում իր ակտիվների բռնագրավմանը։

Русский