Դանիայի ռազմական հետախուզությունը իր ամենամյա «Udsyn 2025» զեկույցում Միացյալ Նահանգները ներառել է արտաքին սպառնալիքների ցանկում՝ նշելով Վաշինգտոնի պատրաստակամությունը ուժ կամ տնտեսական ճնշում գործադրել նույնիսկ իր դաշնակիցների դեմ։
Պաշտպանության նախարար Թոմաս Արենկելը հայտարարել է, որ աշխարհը ապրում է Սառը պատերազմից ի վեր ամենավտանգավոր շրջանը: Ըստ նրա՝ Դանիան հայտնվել է ռուսական սպառնալիքի և Եվրոպայում ամերիկյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ անորոշության միջև։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մնում է Դանիայի գլխավոր դաշնակիցը և եվրոպական անվտանգության հիմնական երաշխավորը՝ կոչ անելով արագացնել պաշտպանության ամրապնդումը՝ փոփոխվող համաշխարհային հարաբերությունների պայմաններում։

Русский