Երեկ MediaHub-ը գրել էր`մայրաքաղաքում ուժեղ քամին բավականին լուրջ վնաս է հասցրել Խորենացի փողոցում կայանած մեքենաներին:
MediaHub-ը ահազանգ էր ստացել, որ Մետաքսի մոտ քամու հետևանքով ծառեր են շրջվել ու ջարդուփշուր արել կայանած մեքենաները:
.jpg)
.jpg)
Նշենք, որ նախնական տվյալներով` վնասվել է 4 ավտոմեքենա:

Այսօր MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին հասկանալու համար՝ արդյո՞ք փոխհատուցում կստանան վնաս կրած մեքենաների վարորդները, թե ոչ։
Երևանի քաղաքապետարանից հավաստիացրին, որ վնասի փոխհատուցման հնարավորություն կա, սակայն այն կախված է փորձաքննության արդյունքներից։ «Քամու ուժգնության սահմանված մակարդակը եթե անցել է, ապա կիրականացվի փոխհատուցում։ Քաղաքացիները պետք է դիմում գրեն փոխհատուցման համար, եթե փորձագիտական խումբը հաստատի, ապա կիրականցավի փոխհատուցումը»,- նշեցին քաղաքապետարանից։
Էմմա Մարտիրոսյան

Русский