Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ

Blog Image

Օմանը և Իրանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում տարանցման անվտանգ երթուղիների վերաբերյալ և շուտով իրենց առաջարկը կներկայացնեն միջազգային մակարդակով, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջող է ընթանում։ Բացի Հորմուզի նեղուցում երկկողմ անվտանգ երթուղիների աշխարհագրական կոորդինատների շուրջ պայմանավորվածությունից՝ կողմերը փոխըմբռնման են հասել նաև այն հարցում, թե ինչպես է այդ հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային մարմնին», - մեջբերել է IRNA գործակալությունը Բաղայիի խոսքերը։

Դիվանագետը հավելել է, որ ծրագիրը կներկայացվի «մոտ ապագայում»։

Send