Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիան դիտարկում է Եմեն զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ հուսիների դեմ պայքարելու համար․ Axios

Blog Image

Սաուդյան Արաբիան և Սիրիան քննարկում են 10-ից 20 հազար սիրիացի զինծառայողների Եմեն տեղափոխելու հարցը՝ «Անսար Ալլահ» հուսիական ապստամբական շարժման դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

Ըստ հրապարակման՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան լրջորեն դիտարկում է Եմեն զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Դամասկոսն ու Էր Ռիադն այս հարցով խորհրդակցել են Վաշինգտոնի հետ, և ԱՄՆ-ն հայտնել է, որ դեմ չէ նման քայլին։ ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ ալ-Շարաան զորքեր կուղարկի այդ երկիր։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ սիրիական զորքերի տեղակայումը Եմենում կամրապնդի Սաուդյան Արաբիայի և Սիրիայի միջև հարաբերությունները։

Ինչպես նշում է պարբերականը, սիրիական զորքերի ուղարկումը կարող է կրոնական երանգ հաղորդել Եմենի պատերազմին և սրել հակամարտությունը։ Զորախումբը կարող է ներառել սուննի զինվորների, ովքեր կպայքարեն «Անսար Ալլահ»-ի շիաների դեմ։

Եմենում 2014 թվականի օգոստոսից ի վեր զինված հակամարտություն է ընթանում հուսիների և կառավարական ուժերի միջև, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան։ Օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումը հարձակում սկսեց երկրի հարավ-արևմուտքում՝ իր վերահսկողության տակ վերցնելով Մոխա նավահանգիստը և Բաբ ալ-Մանդեբի նեղուցի մուտքը։ Հոկտեմբերի 4-ին Եմենի բանակը հայտարարեց ապստամբների դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ հետ գրավելով Զուբաբ շրջանը։

Send