ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռատկլիֆը Կարակասում հանդիպել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ, հաղորդել է «The New York Times» (NYT)-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 15-ին։ Հրատարակության համաձայն՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները Ռոդրիգեսի կառավարությունը համարում են «կարճաժամկետ հեռանկարում Վենեսուելայում կայունության լավագույն տարբերակը»։
Ամերիկացի մի պաշտոնյա NYT-ին ասել է, որ պարոն Ռատկլիֆը հանդիպումը անցկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ՝ «փոխանցելու այն ուղերձը, որ Միացյալ Նահանգները ակնկալում է բարելավված աշխատանքային հարաբերություններ» Վենեսուելայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետախուզական համագործակցությունը, տնտեսական կայունությունը և այն անհրաժեշտությունը, որ Վենեսուելան «այլևս չծառայի որպես Ամերիկայի հակառակորդների, մասնավորապես՝ թմրավաճառների համար անվտանգ ապաստարան»։

Русский